Ամստերդամը նշում է Artis կենդանաբանական այգու հոբելյանը

2013 թվականի ամբողջ ընթացքում Ամստերդամի Artis Թագավորական կենդանաբանական այգին կտոնի իր  175-ամյակը: Այն Նիդեռլանդներում իր տեսակի մեջ առաջին նման համալիրն է և գտնվում է հոլանդական մայրաքաղաքի հենց կենտրոնում՝  Plantage բնապատկերային թաղամասում:

Artis Zoo

Հոբելյանի առթիվ կենդանաբանական այգում կանցկացվեն մի շարք կրթական և վերականգնողական միջոցառումներ, մասնավորապես՝ այնտեղ արդեն գործում  է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված համալիրի պատմությանը: Նաև  Artis-ի ծննդյան առթիվ տեղացի այգեգործները տնկել են բազմաթիվ նոր բույսեր և ծաղիկներ. հայտնում է  IAmsterdam.com-ը:

Artis Zoo

Այսպիսով, առաջին ծաղիկները ծաղկել են փետրվար-մարտին, իսկ կակաչներով կարելի է հիանալ արդեն ապրիլ-մայիսին: Ամառը հորտենզիայի սեզոնն է: Իսկ աշնանը այգին կզարդարեն ծառերի դեղին, կարմիր և կանաչ տերևները: Մուտքի տոմսն արժե 18  եվրո:

You might also like