Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…
1. Շվեյցարիան կազմված է 26 կանտոններից (տարածքային միավոր), կանտոնն էլ կազմված է համայնքներից:
2. Համապատասխանաբար, օրենքները (հարկերը) լինում են համայնքային, կանտոնային և դաշնային մակադակների:
3. Շվեյցարիան սկսվել է 4 կանտոններից, որոնցից մեկը` Շվիցն է, որտեղից էլ առաջացել է երկրի անունը: Արդյունքում տարբեր հողերի միացումով համադաշնության քանակը դարձավ 25 (վերջինը միացավ Ժնևը): Իսկ 1979 թվականին հանրաքվեի արդյունքում մեկ կանտոնը բաժանվեց և դարձավ երկու կանտոն:
4. Տարեկան գնաճը Շվեյցարիայում 1 %-ից չի բարձրանում:
5. Շվեյցարիայում էլեկտրոէներգիայի կեսը ստանում են հիդրոէլեկտրակայանների միջոցով:
6. Շվեյցարիայում է գտնվում աշխարհի ամենաերկար թունելը` 57 կմ երկարությամբ: Ճիշտ է՝ շահագործումը նախատեսված է միայն 2017 թվականին: Կառուցվածների մեջ կա Սեն-Գոթարդյանը, որը իր 17 կմ երկարությունով զբաղեցնում է աշխարհում 3-րդ տեղը ավտոմեքենաների համար նախատեսված թունելների ցանկում: Ի տարբեություն հայտնի Մոն-Բլան թունելի (որը ի դեպ կարճ է)՝ շեյցարիականը անվճար է (ավելի ճիշտ այն ընդգրկված է մայրուղիների օգտագործման տարեկան վճարման համակարգի մեջ): Իսկ այժմ կա Լյոչբերգ թունելը: Նրա երկարությունը 34700 մետր է:
7. Շվեյցարիայում կրթությունը անվճար է, այդ թվում նաև օտարերկրացիների համար: Մասնավոր դպրոցներում կրթությունը տարեկան կազմում է 25 հազար ֆրանկ:
8. Բժշկությունը վճարովի է, ապահովագրությունը՝ պարտադիր:
9. Ժնևի օդանավակայանը գտնվում է Շվեյցարիայի տարածքում, բայց ճանապարհ կա, որը տանում է Ֆրանսիայի ցամաքային սահման (պաշտոնապես սահմանը անցնում է օդանավակայանով):
10. Իսկ Բազելում (Մուլխաուզե) հակառակն է. օդանավակայանը գտնվում է Ֆրանսիայի տարածքում և ճանապարհ կա դեպի Շվեյցարիա, որը համարվում է Շվեյցարիայի տարածքի մաս:
11. «Ոսկե Աչք» ֆիլմում Ջեյմս Բոնդը Շվեյցարիայի՝ բարձրությամբ 4-րդ ամբարտակից թռիչք է իրականացրել, որտեղ տեղակայված է աշխահի ամենաբարձր ձիավարժեցման կենտրոնը:
12. Շվեյցարիայում է գտնվում Եվրոպայի ամենաբարձրադիր երկաթուղային կայարանը` Յունգֆրայոխը:
13. Համաձայն Legatum Prosperity Index-ի՝ Շվեյցարիան վերջին 3 տարիների ընթացքում վերահսկման գծվ զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը:
14. Սուվորովը Ալպերը անցել է Շվեյցարիայի տարածքով:
15. Շվեյցարիայում են գտնվում այնպիսի միջազգային կազմակերպությունների գլխամասային գրասենյակները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Կարմիր Խաչը, WHO-ն, ԱՀԿ-ը, CERN-ը և այլն, ինչպես նաև սպորտային կազմակերպություններ` ՖԻՖԱՆ, ՖԻԲԱՆ և ՀՕԿ-ը: Նաև Կոմերցիոն ընկերություններ` Նեսթլեն, Ֆիլիպ- Մորիսը և այլն: