VeryFirstTo.com կայքը, որը նախկինում գովազդել է 103 կմ բարձրությամբ և 105 000 դոլար արժողությամբ ստրատոսֆերայով թռիչքը, ներկայացրել է նոր զարմանալի, բայց ոչ այնքան էժան ճանապարհորդություն: Ճանապարհորդությունը, որը կտևի երկու տարի, առաջարկում է այցելություն Համաշխարհային ժառանգության ամենահայտնի վայրերով: Ճանապարհորդության արժեքը մեկ անձի համար 445 000 անգլիական ֆունտ ստեռլինգ է:
Հետաքրքիր, անսովոր և նախկինում չկազմակերպված Hurlingham Travel ընկերության այս ճանապարհորդությունը կանցնի 965 վայրերով, որոնք, համաշխարհային ժառանգության կոմիտեի կարծիքով, ունեն ազդեցիկ համամարդկային մշակութային և բնական արժեք: Ultimate Journey-ը իր մեջ ներառում է Մեքսիկայի Մոնտե-Ալբան հնագույն քաղաքը, Հնդկաստանի Թաջ Մահալը, Հորդանանի Պետրան, Կամբոջայի Անգկոր տաճարը, Իսպանիայի Ալգամբրուն, Եգիպտոսի բուրգերը, Չինաստանի Արգելված քաղաքը և Պերուի Մաչու-Պիկչուն:
Ճանապարհորդները կիրականացնեն ուղևորությունը միայն բիզնես դասով և կապրեն թանկարժեք հյուրանոցներում, ինչպիսիք են՝ Sandy Lane (Բարբադոս); Hotel George V (Փարիզ); The Plaza (Նյու Յորք); The Taj Mahal Palace (Մումբայ); Cipriani Hotel (Վենետիկ); and The Ritz-Carlton Hotel (Մոսկվա): Բայց, ինչպես գրում է VeryFirstTo.com կայքը, ճանապարհորդություն կարող են կատարել միայն զույգերը և կայքում նշում է 990 000 արժեքը, որից 5 000-ը կփոխանցվի է ՅՈՒՆԵՍԿՕ -ին `որպես կամավոր ներդրում: