Դանիա. Կոպենհագենը փնտրում է մարիխուանայի մատակարար

DenmarkԿոպենհագենը մտադիր է օրինականացնել  կանեփը և այժմ փնտրում է այդ մթերքի մատակարարների: Ինչպես գրում է  Сopenhagen Post-ը՝ վերջին որոշման համաձայն՝ կանեփը պատրաստվում են ներկրել ԱՄՆ-ի երկու նահանգներից՝ Վաշինգտոնից և Կոլորադոյից, որտեղ մարիխուանան օրինականացվել է անցած տարվա նոյեմբերին: Սակայն Կոպենհագենը չի ցանկանում դառնալ մարիխուանայի երկրպագուներին ձգող  քաղաք, ինչպես հարևան  Ամստերդամն է: Քաղաքապետարանի սոցիալական հարցերով պատասխանատու Միքել Վարմինգի խոսքերով՝ դեռ անհրաժեշտ է լուծել որոշ փոքր խնդիրներ՝ կապված այս որոշման հետ, բայց մի բան արդեն պարզ է. կանեփը օրինական կլինի միայն Դանիայի 18 տարին լրացած քաղաքացիների համար:

You might also like