Ֆինլանդիայում է գտնվում Եվրոպայի ամենամաքուր սնունդը. ցույց է տալիս Efsa սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության անցկացրած ուսումնասիրությունները: Ֆինլանդիայի սննդամթերքներում առկա են ամենաքիչ թունաքիմիկատները:
Սննդի մաքրությամբ երկրորդ տեղում Սկանդինավյան երկրներում և Ավստրիայում աճեցրած մթերներն են: Ամենաշատ քիմիկատները ԵՄ-ի տարածքից դուրս գտնվող երկրներից այստեղ ներկրվող սննդամթերքի մեջ են: Ուսումնասիրության ընթացքում նաև պարզ է դարձել, որ, այսպես կոչված, բիոմթերքներն ու օրգանական սնունդը ավելի մաքուր են, քան այլ մթերքները: