Մեծ Բրիտանիա. յուրաքանչյուր տասներորդ մարդ ընտրում է հանգստի վայր` ըստ սպորտային իրադարձությունների

Համաձայն հետազոտության, որը անցկացրել է Մեծ Բրիտանիայի անկախ զբոսաշրջիկային գործակալությունը, տղամարդկանց մեծամասնությունը հանգստի  համար նախատեսված  վայրը և տարվա եղանակը ընտրելիս առաջնորդվում են աշխարհում ընթացող սպորտային իրադարձություններով, հայտնում է BreakingTravelNews-ը:

Դատելով այդ ամենից` երբ մոտենում է հանգստի գնալու ժամանակը, տղամարդիկ այնքան էլ  չեն մտածում այն բանի մասին, թե որտեղ կա արև, ծով և ավազ, այլ որոշում են կայացնում ըստ իրենց նախասիրությունների: Հետազոտության տվյալներով` Մեծ Բրիտանիայի 10 տղամարդկանցից 1-ը փորձում   է  իր  հանգիստը կազմակերպել սպորտային իրադարձության ժամանակաընթացքում:

www.sunshine.co.uk կայքը պարզել է թե ինչպիսի գործոններ են հաշվի առնվում հանգստի վայր ընտրելիս: Հարցումը ուղղված է եղել տղամարդկանց, դրան մասնակցել է Մեծ Բրիտանիայի տարբեր վայրերի 18-ից 30 տարեկան 1823 տղամարդ:
Այն հարցին, թե որ գործոնն է ազդում հանգստի մեկնելու ձեր ընտրության վրա, հնչել է տարբեր պատասխաններ. ամեն 10 տղամարդուց մեկը պատասխանել է, որ ընտրում է հանգիստ սպորտային իրադարձության համար, որը անցկացվում է հենց այդ ժամանակաընթացքում:

Արդյունքները հետևյալն է եղել (ինչով եք առաջնորդվել վեջին անգամ հանգստի վայր ընտրելիս).

1. Առողջարանում եղանակը ինչպիսին է-57 %

2. Առողջարանի գիշերային կյանքը-49 %

3.  Գեղեցիկ աղջիկներ և լողազգեստ…-23 %

4. Սպորտային իրադարձություններ- 12 %

5. Ուտելիքային նախապատվություններ- 8 %

Տղամարդիկ, որոնք պատասխանել են, թե առաջնորդվել են սպորտային իրադարձություններով, նշել են սիրելի սպորտաձևերը.

1. Ռեգբի – 25 %

2. Ֆուտբոլ – 21 %

3. Կրիկետ – 17 %

4. Թենիս – 14 %

5. Թեթև ատլետիկա – 9 %

You might also like