Ավստրալիա. հայտարարվել է Սիդնեյի փառատոնի ամենամյա ծրագիրը

Հերթական Սիդնեյյան փառատոնը տեղի կունենա 2012 թվական հունվարի 7-ից մինչև հունվարի 29-ը: Սիդնեյի փառատոնը իրենից ներկայացնում է թատրոնի, պարի, երաժշտության, ցուցահանդեսի, ֆիլմերի և խոսակցությունների խառնուրդ, որն էլ անցկացվում է  ողջ քաղաքում: Տոնին իրենց վարպետությունն են ցույց տալիս նկարիչներ Ավստրալիայից, ինչպես նաև` արտասահմանից:

Կազմակերպիչները հպարտանում են, որ Սիդնեյի փառատոնը ներառում է բազմաթիվ միջոցառումներ  բաց երկնքի տակ, ներառյալ՝ Սիդնեյի նավահանգստի հսկայական տոնավաճառը: 2012 թվականին Սիդնեյ կգան հասարակության սիրելիները` խորեոգրաֆ Սիդի Լարբի Չերկաուին, թատրոնի տնօրեն Դեկլան Դոնելլան, Շոտլանդիայի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը և շատ ուրիշներ:

Սիդնեյի փառատոնը աշխարհի ամենախոշոր ամառային փառատոնն է: Տոնի ընթացքում տարբեր միջոցառումներ են իրականացվում քաղաքի 30 տարբեր վայրերում, ներառյալ` հայտնի Օպերայում և քաղաքային այգիներում: 2012 թվականին այստեղ կներկայացվի 11 համաշխարհային պրեմիերաներ: Իսկ ընդհանուր առմամբ հունվար ամսին Ավստրալիա է պատրաստվում այցելել ավելի քան 1500 դերասաններ:

You might also like