Շրի Լանկայի ևս մեկ հյուր տուժել է Բուդդայով տատուի պատճառով: Անցյալ շաբաթվա վերջին բրիտանացի զբոսաշրջուհուն, ով ձեռքին ունի նման տատու, չեն թողել մուտք գործել երկիր: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցը, տեսնելով տատուն, զբոսաշրջուհուն մի քանի հարց է տվել Բուդդայականությունից և ստացել շատ կտրուկ պատասխաններ. գրում է Lenta.ru.-ն: Դրանից հետո բրիտանացու մուտքը երկիր արգելվել է: Պատճառը «զբոսաշրջիկի անվտանգության ապահովումն է»: Շրի Լանկայում չի ողջունվում անհարգալից վերաբերմունքը կրոնի հանդեպ, և անվտանգության աշխատակիցը կարծում է, որ նման տատուով և պահվածքով զբոսաշրջիկը կսադրի տեղացիներին և կհանգեցնի կոնֆլիկտի:
Շրի Լանկայի բնակչության շուրջ 70% -ը բուդդիստներ են: Ընդ որում, երկրի սահմանադրությունը, որը երաշխավորում է կրոնի ազատություն, նախընտրությունը տալիս է Բուդդայականությանը: 2012 թվականի օգոստոսին երեք ֆրանսիացի զբոսաշրջիկ վեց ամսով ազատազրկվեցին Բուդդայի արձանը համբուրելու համար: Իշխանությունները դա համարեցին անհանգալից վերաբերմունք Բուդդայականության նկատմամբ: 2010 թվականին երկրի տարածք արգելեցին մուտք գործել ամերիկացի ռեփեր Էյքոնին, ում տեսահոլովակում կիսամերկ աղջիկները պարում են Բուդդայի արձանի դիմաց: Իսկ վերջերս Նիդերլանդներից մի զբոսաշրջուհու ձերբակալեցին Շրի Լանկայի Քանդի քաղաքում Բուդդայի պատկերով տատուի համար: Նա ստիպված էր տուգանք վճարել: