Ֆոտոցուցադրություն Կոկո Շանելի մասին Փարիզում

Փարիզում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես «Պահեր Շանելից»: Սա փետրվարին մահացած ֆրանկո-իտալացի լուսանկարիչ Վիլլի Ռիցցոյի հետմահու ցուցահանդեսն է: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է հիշողություններ Կոկո Շանելի արհեստանոցից անցած դարի  50-ական թվականներին:

Coco Chanel

Այցելուները կարող են տեսնել դեռևս չհրապարակված լուսանկարներ, որտեղ երևում է Շանելը աշխատելիս՝ շրջապատված մոդելներով, դերձակներով և կտորի սարերով: Ցուցահանդեսը անցկացվում է Վիլլի Ռիցցոյի ստուդիայում, որը գտնվում է հետևյալ հասցեում՝ փողոց Verneuil, 12 (VII շրջան): Այն բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:

You might also like