Ryanair-ի ուղեկցորդուհիները մերկացել են բարեգործության համար

Այս տարի «Ryanair-ի աղջիկներ 2012» օրացույցը դարձել է «ամենասեքսուալը»  ընկերության ամենամյա բարեգործական ակցիաների պատմության մեջ: 13 ուղեկցորդուհիները լուսանկարվել են ներքնազգեստներով և լողազգեստներով: Ընկերության պաշտոնական կայքում կարելի է ձեռք բերել  օրացույցը 14 եվրոյով, իսկ վաճառքից ստացված գումարը գնում է հազվադեպ հիվանդություններով տառապող երեխաների օգնությանը: Ստացված գումարով 50 հիվանդ երեխաներ իրենց ծնողների հետ  արձակուրդներին մեկնել են Մալագա:

Ryanair իռլանդական ավիաընկերությունը թողարկել է հինգերորդ ամենամյա բարեգործական «Ryanair-ի աղջիկներ»  օրացույցը, որի համար ներքնազգեստով լուսանկարվել են ընկերության ուղեկցորդուհիները:

Անցած տարի Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Մերի Հանիբոլը մեղադրել է ավիաընկերությանը ավիացիոն ոլորտի  «սեքսուալացման» մեջ և նրանց ակցիան անվանել է  «հուսահատ պայքար` հանուն  շահույթի»: Ի պատասխան դրա` ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’ Լիրին քաղաքականությունը անվանել է «տխուր» և նրան է ուղարկել օրացույցի մի պատճեն:

You might also like