Ավստրալիա. Կանայք տղամարդկանց դուրս են հանում հյուրանոցի իրենց հարկերից

Տուրիստական տեխնոլոգիաներով զբաղվող  Amadeus IT Pacific ընկերության գործադիր տնօրեն Թոնի Քարտերը հայտնել է, որ Ավստրալիան պետք է ներկայացնի մեծ թվով հյուրանոցներ, որտեղ կլինեն առանձին հարկեր` նախատեսված միայն կանանց համար:

Woman in hotel

Գործադիր տնօրենի խոսքերով` գործարարների աճող թիվը, ովքեր ճանապարհորդում են աշխարհով, ստիպում է նման նորարարություն մտցնել հյուրանոցներում: Ինչպես գրում է news.com.au-ն` հյուրանոցատերերը պետք է կանանց անվտանգության ավելի մեծ զգացում տան` ստեղծելով ոչ միայն առանձին հյուրանոցային հարկեր, այլև` առանձին մարզասրահներ կանանց համար:

No Men allowed

19-րդ դարում արդեն կար նման մի բան` առանձին լողափեր և առանձին ուսուցում: 21-րդ դարում, առաջ գնալով, առաջարկվում է առանձին կացարաններ:

You might also like