Գրանադայի Սան Խոսե գերեզմանատունը մտել է 21-րդ դար` իր տարածքում բացելով Wi-Fi գոտի: Ինչպես The Local-ին տված հարցազրույցում նշել է քաղաքապետը` այդ նորույթը ներդրվել է տեղից օգտվողների խնդրանքով: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ դիակիզարանը, մատուռը և գերեզմանատունը ընդգրկող համալիրի օգտվողների մի զգալի զանգված խնդրել են տեղադրել Wi-Fi կապով ինտերնետ: Նոր ծառայության շնորհանդեսի ժամանակ նաև հայտարարվել է, որ Wi-Fi-ի ներդրումը Սան Խոսե գերեզմանատանը կբարելավի նաև գերեզմանոցում հեռախոսակապի որակը: