Travel+Leisure ամսագիրը կազմել է ամենատարօրինակ սարքավորումների ցանկը, որոնք ստեղծվել են հատուկ զբոսաշրջիկների համար:
Hammacher Schlemmer ընկերության «Խելացի» սանդալները ունեն մետաղական դետեկտորներ: Ճանաչելով մետաղյա առարկա ավազի վրա` նրանք ազդանշան են տալիս սեփականատիրոջը: Սկզբունքորեն այդպիսի կոշիկով հնարավոր է փնտրել գանձեր, եթե իհարկե այդ մետաղական դետեկտորը մեծ հզորություն ունենա: Այն հայտնաբերում է մետաղական իրերը, որոնք կես մետր խորության վրա են գտնվում, սակայն այդքան բարակ ավազե շերտի տակ ևս կգտնվի հետաքրքիր առարկաներ: Սանդալների արժեքը 59.95 ԱՄՆ դոլար է:
Touchscreen Cell Phone Watch սենսորային էկրանով ձեռքի ժամացույցները կարող են նաև որպես բջջային հեռախոս ծառայել: Որպեսզի խուսափել հետաքրքրասեր և կասկածելի հայացքներից, օգտագործողին խորհուրդ է տրվում խոսել դաստակի հետ հյուրանոցի համարի ներսում: Հարմարանքի արժեքը 199.95 ԱՄՆ դոլար:
Self-Propelled Suitcase ճամպրուկների հետ ոչ մի ծանրություն վախենալու չէ: Այն ունի սենսորներ, որոնք միացնում են անիվներին ամրացված փոքրիկ շարժիչները և ճամպրուկը սկսում է ինքնուրույն շարժվել իր սեփականատիրոջ կողքով: Արժեքը` 1300 ԱՄՆ դոլար:
Շնորհիվ փոքրիկ Doberman ազդանշանի բջջային հեռախոսները և դրամապանակները մնում են իրենց տեղում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը համարձակվի իր ձեռքը մոտեցնի ձեր գրպանին, անմիջապես կհնչի 95 դեցիբել հզորությամբ ազդանշանը: Իսկ դա ավելի բարձր է, քան հնձող մեքենայի ազդանշանը: Զզբոսաշրջիկների համար այդքան անհրաժեշտ սարքի արժեքը 14.99 ԱՄՆ դոլար է:
Բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ իրենց պայուսակից հանել են տրորված բանան, ապա հենց նրանք կգնահատեն պլաստմասե տարան` Banana Box-ը, հատուկ բանանների համար, որը, որքան էլ տարօրինակ է, ավելորդ իր չի լինի ճամփորդելու ժամանակ: Քանի որ կալիումի ցածր քանակը կարող է շուտ հոգնածության պատճառ դառնալ ճամփորդելու ընթացքում, ապա բանաններ վերցնելու սովորությունը կարող է այս դեպքում օգտակար լինել: Արժեքը` 6.5 ԱՄՆ դոլար:
Zardro Nano UV Disinfection Scanner սկաներ-դեզինֆեկտորը հրաշագործ փայտիկի կվերածվի բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր լուրջ են վերաբերվում հիգիենային: Պարզապես այն միացրեք և 10 վայրկյան պահեք հյուրասենյակի մահճակալի մոտ, որից հետո կարող եք ազատ շունչ քաշել. դուք հենց նոր վերացրել եք վնասակար մանրէների և վիրուսների 99.9% -ը (լաբորատոր-ստուգված սարքը վերացնում է ամեն ինչ): Սարքի արժեքը մոտ 100 ԱՄՆ դոլար:
Wenger ընկերության ծալովի դանակները բաղկացած են 87 տարբեր գործիքներից, ներառյալ յոթ սուր ածելիներից, ձուկ մաքրելու և ազդանշանային սուլիչ դանակներից: Շվեյցարիայից այս գործիքների ստեղծողները վստահեցնում են, որ այն համապատասխանում է որակի բոլոր ստանդարտներին: Միայն հարկավոր է հիշել, որ այն չի կարելի վերցնել ձեռքի ուղեբեռում: Արժեքը` 1400 ԱՄՆ դոլար:
Կահույքի պաստառների մասնագիտացված ընկերությունը վաճառքի է հանել յուրօրինակ Transit Seat Cover պաստառները` նախատեսված ինքնաթիռի նստատեղերի համար, որոնք թույլ կտան քմահաճ ուղևորներին իրենց ավելի հարմարավետ զգալ: Այն պատրաստված է պոլիէսթերից և սպանդեքսից, այն կարող են լվանալ ավտոմատ մեքենայով և պահել հարմարավետ պայուսակում: Ինչպես նաև, այն հարմարավետ կլինի օգտագործել գնացքներում, ավտոբուսներում և անգամ կինոթատրոններում: Արժեքը` 14.99 ԱՄՆ դոլար: