ԱՄՆ. Գրպանի դանակները արդեն կարելի է տանել ինքնաթիռի սրահ

TSA-ն հայտարարել է, որ ուղևորները ինքնաթիռի սրահ կարող են տանել մինչև 6 սմ երկարությամբ և 1.27 սմ լայնությամբ գրպանի դանակ: Հուշանվերային բեյսբոլի և գոլֆի  մականները և այլ սպորտային իրեր նույպես կթույլատրվեն հաջորդ ամսվանից սկսած:

Pocket Knives

ԱՄՆ անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ հավասարեցնում է անվտանգության կանոնները ընդունված միջազգային ստանդարտների հետ և թույլ է տալիս TSA-ին կենտրոնանալ թռիչքների անվտանգության ավելի լուրջ սպառնալիքների վրա: Ինչպես գրում է news.com.au-ն` արհմիությունները, որոնք ներկայացնում են բորտուղեկցորդներին և ավիաընկերության մյուս աշխատակիցներին, դատապարտել են փոփոխությունները, և 2001 թվականի սեպտեմբերի 11 -ին ահաբեկիչների կողմից առևանգված չորս ինքնաթիռների մահացած ուղևորների մի քանի բարեկամներ քննադատում են այս քայլը:

Baseball Bats

Նրանք մտավախություն են հայտնում, որ գրպանի դանակները մեծ վտանգ կարող են ներկայացնել ինքնաթիռի անձնակազմի համար` մոռանալով այն ամսին, որ բեյսբոլի մականը կարող է ավելի վտանֆավոր զենք հանդիսանալ,  թեկուզ` այն լինի հուշանվերային:

You might also like