Սինգապուրում ցուցադրվել է ցուցանմուշներ Տիտանիկից

Սինգապուրյան  Marina Bay Sands հանգստավայրում բացվել է ցուցահանդես հայտնի Տիտանիկի ցուցանմուշներով: Ցուցահանդեսը, նվիրված  լեգենդար նավի կործանման հարյուրամյակին, ներկայացված է ArtScience թանգարանում: Դա թանգարանի պատմության մեջ ամենախոշոր ցուցադրությունն է: Այն կգործի մինչև 2012 թվականի ապրիլը:

Հանրության ուշադրությանն է  ներկայացված ավելի քան  275 ցուցանմուշ, որոնք հանվել է ծովի 3.8 հազար մետր խորությունից: Ցուցահանդեսի գլխավոր և կենտրոնական ցուցանմուշը  բրոնզե հրեշտակն է համարվում, որը ժամանակին զարդարել է նավի  հսկայական աստիճանը:

Բացի դրանից, ցուցահանդեսում կարելի է տեսնել Տիտանիկի ռեստորանի մոմակալը, ինչպես նաև ատամի մածուկի տարա, որի վրա պատկերված է երիտասարդ Վիկտորիա թագուհու պատկերը: Այդպիսի եզակի ցուցանմուշներ առաջին անգամ  է ցուցադրվում հարավ-արևելյան Ասիայում:

You might also like