Հնդկաստան. Ակտիվիստները պահանջում են արգելել «մարդկային սաֆարին» Անդամաններում

«Մարդկային սաֆարի» կոչվող տուրերը, որոնք, ըստ էության նվաստացնում են մարդկային արժանապատվությունը, կրկին հասանելի են զբոսաշրջիկների համար` Անդաման կղզիներում Jarawa  ցեղի ռեզերվացիայի ճանապարհների բացման հետ կապված: Այն փակ էր Հնդկաստանի Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո: Jarawa-ն այն քիչ ցեղերից մեկն է, որոնք ապրում են Բենգալյան ծովածոցի կղզիներում և սկսել են հանրության հետ հաղորդակցվել 1998  թվականից: Այժմ ցեղն ունի շուրջ 400  անդամ և չունի բազմաթիվ հիվանդությունների իմունիտետ. հայտնում է The Telegraf-ը: 

Jarawa

Survival International-ը պահանջում է արգելել տուրերը, որոնք ավելի շատ նման են սաֆարիի և ցեղի բնակիչների ուսումնասիրման` ինչպես կենդանիներին գազանանոցում, և կրկին փակել ճանապարհը: Ընկերությունը հայտարարում է, որ մասնավոր գիդերը և տաքսու վարորդները տանում են զբոսաշրջիկներին սաֆարի` ներկայացնելով դա` որպես տուր դեպի Բարատանգ կղզի, որտեղ զբոսաշրջիկները կարող են տեսնել կրաքարակերտ քարանձավներ և ցեխոտ հրաբուխներ:

Survival International

Իրականում բազմաթիվ զբոսաշրջիկների այնտեղ մեկնելու հիմնական պատճառը Jarawa ցեղի բնակիչներին գոնե հեռվից տեսնելն է: Զբոսաշրջիկներն իրենք են հաստատում այդ փաստը: Ինչպես պնդում է Survival International-ը` նրանցից շատերը փորձում են կանչել  ցեղի բնակիչներին` ինչպես կենդանիներին կենդանաբանական այգում` առաջարկելով թխվածքաբլիթ կամ քաղցրավենիք:

You might also like