Իրանը կունենա նոր թղթադրամներ

Իրանի իշխանությունները մտադիր են թողարկել 200 հազար և 500 հազար ռիալ արժողությամբ թղթադրամներ: Ներկայումս ամենամեծ արժողությամբ թղթադրամը 100 հազար ռիալն է (պաշտոնական արտարժույթով` շուրջ ութ դոլար, իսկ «սև» շուկայի արտարժույթով` 2.5 դոլար):  200 հազար արժողությամբ թղթադրամները գործածության մեջ կմտնեն արդեն մարտի վերջին, 500 հազարանոց թղթադրամները  կսկսեն օգտագործվել առաջիկա երկու տարիների ընթացքում. հայտնում է Lenta.ru-ն:

Iran new currency

Իրանական ռիալը կտրուկ «ընկավ» անցած տարի Եվրոմիության նավթային էմբարգոյի և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով: ԵՄ-ի կողմից սահմանափակող միջոցների ներմուծումից հետո իսլամական հանրապետության արժույթը էժանացավ 10%-ով, իսկ որոշ ժամանակ անց` 50%-ով: Այս տարվա փետրվար ամսվա սկզի տվյալներով ԱՄՆ մեկ դոլարը «սև» շուկայում արժե 40 հազար ռիալ, այն դեպքում, որ 2011 թվականին այն 13  հազար էր:

US Dollars & Iranian Rials

Պաշտոնապես արտարժույթը այն ժամանակից ի վեր չի փոխվել և կազմում է 12.3 հազար ռիալ: Հարկ է նշել, որ Իրանի զբոսաշրջային շրջաններում վճարման համար ընդունվում են ԱՄն դոլար, ֆունտ ստերլինգ և եվրո: Երկրի մնացած հատվածներում դրանց շրջանառությունը անօրինական է, սակայն այն, սովորաբար, անտեսվում է:

Currency

You might also like