Բալիում ձերբակալել են զբոսաշրջիկների տաճարում անվայել պահվածքի համար

Էստոնացի զբոսաշրջիկները, ովքեր հանգստանում էին Ինդոնեզիայի Բալի կղզում, ձերբակալվել են այն բանի համար, որ սեքսով են զբաղվել Սուրբ ջուր տաճարում  (Pura Tirta Empul): Միջադեպի հետ կապված` այն ժամանակավորապես փակվել է: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ «տաճարի հոգևոր մաքրությունը պետք է վերականգնվի»:

Pura Tirta Empul

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` ամուսնական զույգին հայտնաբերել է տեղական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը տաճարի այն մասում, որը վերանորոգվում է: Նա անմիջապես կանչել է ոստիկանությանը: Էստոնացի դիվանագետների ջանքերի շնորհիվ` զբոսաշրջիկներին  ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից:

Pura Tirta Empul

Իսկ պաշտամունքային վայրում  այժմ կփակցվի «Սեքսով զբաղվելն արգելվում է» ցուցանակը: Սուրբ ջուր տաճարը գտնվում է Տամպակսիրինգ (Tampaksiring, Դենպասարից 25 կիլոմետր հյուսիս-արևելք) գյուղում: Համալիրը ունի շատրվաններով լողավազան, որտեղ ուխտավորները կարող են լողանալ:

You might also like