Մարտի 15-ից մայիսի 31-ը Թայլանդում կանցկացվի Thailand Splash & Spice 2013 խոհարարական փառատոնը, որի շրջանակներում համադամասերները կարող են վայելել անկրկնելի ուտեստներ ֆիքսված ցածր գներով: Մասնավորապես, Բանգկոկի, Չիանգմայի, Պատայայի և Պխուկետի հյուրանոցներում գործող ռեստորաններում, որոնք մասնակցում են փառատոնին, ճաշը կարժենա 749 բաթ ($25), իսկ ընթրիքը` 1499 բաթ ($50):
Ինչպես հայտնում է Թայլանդի տուրիզմի վարչությունը` խոհարարից հատուկ զեղչեր և հաճոյախոսություններ կստանան հատկապես բազմաթիվ անկախ հաստատությունների այցելուները, որոնց ցանկը յուրաքանչյուր քաղաքի համար կարելի է գտնել Thailand Splash & Spice 2013 փառատոնի կայքում` «Must Visit» անվան տակ: Միջոցառման մասնակից ռեստորանները կազմել են հատուկ ճաշացանկ լավագույն խոհարարների կողմից, որպեսզի զարմացնեն այցելուներին թայլանդական և միջազգային խոհանոցի հնարավորություններով: