Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի երեկոյան, Հռոմի Կոլիզեյը կծածկեն կանանց լուսանկարներով` սեռական բռնության դեմ քարոզարշավի շրջանակներում: Ակցիան կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունների համատեղ ջանքերով:
Հռոմի իշխանությունների նախաձեռնությունը համապատասխանում է Կանանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի ընտրած այս տարվա թեմային. «Խոստումը խոստում է. ժամանակն է գործել, որպեսզի դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունը»:
Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա: ՄԱԿ-ի ներկայացրած վիճակագրության համաձայն` բռնաբարությունների 50%-ը կատարվում է 16 տարին չլրացած աղջիկների հանդեպ, իսկ 603 միլիոն կանայք ապրում են երկրներում, որտեղ ընտանեկան բռնությունները չեն համարվում հանցագործություն. գրում է Wantedinrome.com-ը: