Մեծ Բրիտանիա. անվճար ինտերնետ` Լոնդոնի հեռախոսային խցիկներում

Լոնդոնում ֆիննական Nokia ընկերությունը բացել է Wi-Fi  հանգույցների ցանց ընդհանուր օգտագործման համար: Ինտերնետից կարելի է օգտվել անվճար: Հեռահաղորդակցման սարքավորումները տեղադրված են հեռախոսային խցիկներում, որոնք պատկանում են  Nokia-ի գործընկերոջը` Spectrum Interactive ընկերությանը:

Հայտարարվել է, որ ինտերնետի հասանելիության նոմինալ արագությունը կլինի 20 մեգաբայթ/վայրկյան: Սակայն օգտվողների համար այն կսահմանափակվի 1 մեգաբայթ/վայրկանով: Ինտերնետին միանալու համար օգտվողը ստիպված չի լինի մուտքագրել անձնական տվյալներ, ինչպես դա անում են Լոնդոնի այլ պրովայդերներում:

 

Հանգույցների մեծ մասը կենտրոնացված կլինի Լոնդոնի արևմտյան թաղամասում: The Telegraph-ը նշում է, որ հանգույցները անցկացված կլինեն Nokia-ի բջջային քարտերի վրա: Եթե փորձը հաջողությամբ պսակվի,  Nokia-ն կշարունակի զարգացնել ցանցը Լոնդոնում և համանման ծառայություն կմատուցի նաև աշխարհի այլ քաղաքներում:

You might also like