Դելֆինների խումբը փրկել է խեղդվող կնոջը

Ավստրալիայի հարավային ափի փոքրիկ քաղաքի մի բնակչուհի զբոսանքի ժամանակ իր շան հետ ընկել է օվկիանոսը: Նա կարողացել է փրկվել դելֆինների օգնությամբ: Ամեն օր կինը իր երկու շների հետ շրջում է ժայռոտ ափին: Օրերս շներից մեկը վազելով ճայերի հետևից ընկել է ջուրը և չի կարողացել դուրս գալ ափ: Տեսնելով, որ օվկիանոսը տանում է շանը, կինը նետվել է նրան օգնության:

Dolphins

Բայց ժառյից իջնելով ջրի մեջ նա ինքն էլ է անսպասելիորեն սայթաքել է թաց քարից և կորցրել գիտակցությունը: Հաջորդ բանը, որ հիշում է կինը, իրեն շրջապատող հսկա ձկներն են, ինչը նրան ստիպել է միանգամից կարծել, որ դա շնաձկներ են: Բայց շատ արագ պարզ է դարձել, որ իրեն օգնության են եկել  մի խումբ դելֆիններ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Dolphins

Պայտի պես ջրի մեջ ակոսվելով` նրանք ուժը կորցրած շանը հասցրել են տիրոջ մոտ, այնուհետև նրանց երկուսին հրել են դեպի հսկա քարը և նույնիսկ օգնել են  բարձրանալ դրա վրա: Դելֆինները հաճախ են օգնում մարդկանց` հանելով նրանց ջրի երես կամ պաշտպանելով շնաձկներից: Առաջին գրավոր ապացույցները, որ դելֆինները օգնել են մարդուն, հայտնվել են դեռևս հին դարում:

You might also like