15 հիմնական պատճառները` այցելելու Հայաստան. TravMonkey

15 հիմնական պատճառները` այցելելու Հայաստան. TravMonkeyTravMonkey տուրիստական ուղվածության կայքը անդրադարձել է Հայաստանին: Կայքը բերում է 15 հիմնական պատճառները, որոնք պետք է գրավեն զբոսաշրջիկին.

1. Արարատ լեռ
Ըստ կայքի` Լեռը աշխարհի ամենագեղեցիկն է, նրա վրա է իջել Նոյը և այն ամենաբարձր լեռն է աշխարհում, եթե հաշվել ստորոտից մինչ գագաթ:

2. Առաջին պաշտոնապես քրիստոնյա պետությունը
Կայքը նշում է, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, այստեղ կարող եք այցելել բազմաթիվ հիանալի եկեղեցիներ ու վանքեր, որոնք գտնվում են մայրաքաղաք Երևանից 200կմ շրջագծի վրա:

3. Հայկական հյուրասիրություն
Հայոց հեթանոսությունը միակն է, որն ուներ հյուրասիրության աստված Վանատուր: Այստեղ ձեզ կհրավիրեն յուրաքանչյուր տուն` նույնիսկ ձեզ չճանաչելով:

Հայաստանում է հայտնաբերվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը Արենիի քարանձավներից մեկում:4. Աշխարհի ամենահին կոշիկը
Հայաստանում է հայտնաբերվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը Արենիի քարանձավներից մեկում:

5. Հայկական գինու ու կոնյակի համը
TravMonkey-ն նշում է, որ Հայաստանում կարելի է համտեսել հիանալի նռան գինի, ինչպես նաև կոնյակ, որը դարձել է Հայաստանի այցեքարտը բազմաթիվ երկրներում:

6. Արարատյան դաշտի ծիրանենիների համը
Այստեղ է աճում Prunus armeniaca-ն` հայկական ծիրանը, որը, ինչպես մեկնաբանում է կայքը՝ «համբուրված է Աստծո կողմից»:

7. Հիասքանչ հայկական գորգեր
Այստեղ կարելի է դիտել ու գնել բազմաթիվ գորգեր, իսկ աշխարհի ամենահին գորգը հայկական է, ու պահվում է Վիեննայի թանգարանում:

8. Համտեսել հայկական ուտեստներ
TravMonkey-ն նշում է, որ Հայկական ուտեստները բնական են ու աշխարհի ամենահամովներից:

9. Երթևեկել աշխարհի ամենաերկար ճոպանուղով
Այստեղ հնարավոր է նստել աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին (5,7կմ), որը կտանի դեպի 10րդ դարում կառուցված հիասքանչ Տաթևի տաճարը:

10. Յունեսկօյի աշխարհի հրաշալիքները

Silk Road Map Armenia11. Կանգնելու մետաքսի ճանապարհին
Կայքը նշում է, որ մետաքսի ճանապարհը ձգվել է 7000կմ, որից 500-ը անցել է Հայաստանի տարածքով:

12. Տեսարանների բազմազանություն
Դուք ապշած կլինեք տեսարանների բազմազանությամբ` սկսած կիսաանապատներից մինչ ալպիական մարգագետիններ, Դիլիջանի խիտ անտառներից մինչև Նորավանքի ձորի կարմիր լեռները:

13. Երևան
Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, հիմնադրված մթա 782թ., վարդագույն քաղաք` կառուցած տեղական տուֆ քարից:

14. Ժամանակ անցկացնել առողջարանային Ջերմուկ  քաղաքում
Կայքը խորհուրդ է տալիս նաև այցելել Ջերմուկ, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

15. Մատչելիություն
Հայաստան այցելությունը բավականին մատչելի է, իսկ գները ռեստորաններում ու սրճարաններում թույլատրելի:  //  © eMedia.am

You might also like