Չինաստան. McDonald’s-ը նվաճում է արգելանոցային բարձունքները

Մայիսի մեկին արագ սննդի ամերիկյան հսկա McDonald’s-ը պատրաստվում է ռեստորան բացել Հունան նահանգում գտնվող Չժանցզյացզե  ազգային պարկի Թաինմեն լեռան գագաթին: McDonald’s-ը կնքել է 20-ամյա պայմանագիր 1518 մետր բարձրության վրա գտնվող  Թաինցզի ռեստորանի սեփականատիրոջ հետ: Ամերիկյան ընկերությունը ներդրել է 3.2 միլիոն դոլար ռեստորանի վերանորոգման համար. այս մասին հայտնել է հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը` հայտարարելով բացման ժամկետը: 

 Tianmen Mountain

Չժանցզյացզեն դասակարգված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից` որպես համաշխարհային գեոպարկ և ժառանգություն, բայց հունվարին այգին պաշտոնապես զգուշացում է ստացել կազմակերպության կողմից զբոսաշրջիկների շրջանում այս տեղի մասին գիտական տեղեկատվության վատ տարածման համար: Ինչպես նաև, ազգային պարկը անխնա  քննադատել են վերջին տասնամյակում համաշխարհային ժառանգության անտեղի առևտրայնացման համար:

McDonald's

 

You might also like