Դոմինիկյան Հանրապետությունում նոր էքսկուրսիա է ստեղծվել, որը հասանելի է 18 տարին լրացած բոլոր ցանկացողներին: Ocean Spa Doctor Fish-ը զբոսանք է լաստանավով, որը տեղավորում է 40 մարդ և, որի վրա տեղակայված է սպա-կենտրոն: Նավը շարժվում է Պունտա-Կանեյի El Cortecito լողափից: Հյուրերին առաջարկվում է 5 սպա բուժում և յոգայի դասեր:
Այնուհետև մասնակիցները կարող են լողալ ծովում փչովի ներքնակների վրա անջրանցիկ mp3-նվագարկիչներով և թեթև թարմեցնող ըմպելիքներով: Ճանապարհորդության եզրափակիչ մասում ուղևորներին առաջարկվում է ձկան փիլինգ և լանչ: Ուղևորության տևողությունը երեք ժամ է, արժեքը` $160 դոլար. նշվում է կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում: