Բեռլինի պատը մաս-մաս քանդվում է

Լուրերն այն մասին, որ Բեռլինի պատի մի մասը փլվելու է տուն կառուցելու համար, հաստատել է Բեռլինի արևելյան մասի քաղաքապետ Ֆրանց Շուլցը. գրում է Die Welt-ը: Միևնույն ժամանակ  օնլայն շրջանառվող մի քանի միջնորդություններ, որոնք դեմ են Պատի փլուզմանը, արդեն հավաքել են հազարավոր ստորագրություններ: East Side Gallery-ն` Բեռլինի պատի 1.3 կմ երկարությամբ  մի հատվածը, որով նշվում է Արևելյան և Արևմտյան Բեռլինի սահմանը և, որի վրա  նկարել են աշխարհի նկարիչները, համարվում է զբոսաշրջիկների համար գրավիչ երկրորդ վայրը` Բրանդենբուրգյան դարպասից հետո: Օրական այստեղ այցելում են միջինում 1 000 զբոսաշրջիկ:

East Side Gallery

Մի քանի տարի առաջ պատի 50-մետրանոց հատվածը քանդել են, որպեսզի տեղ բացեն գետային նավակների համար: Այս գարնանը կսկսվի «Living Levels»-ի` պատի և  Շպրե ափի միջև գտնվող 63-մետրանոց աշտարակի շինարարությունը: Պատի մի քանի հատված էլ կքանդվի «լյուքս» դասի  36 բնակարան կառուցելու համար: Բացի այդ, ինչպես հայտարարել է Շուլցը, պատի մի մասն էլ ստիպված են քանդել, որպեսզի հետիոտները կարողանան օգտվել նոր կամրջից:

«Living Levels»

«Brommybrücke»  հետիոտնային կամրջի շինարարությունը կսկսվի 2015  թվականին: Այն կմիացնի Կրոյցբերգը Ֆրիդրիխսխայնին: Կամուրջը կկառուցվի նույն վայրում և նույն անվանումով, ինչ այն կամուրջը, որը փլվել է 1945 թվականին ռմբակոծությունից: Քաղաքապետի խոսքերով` կամուրջը կառուցելու համար պետք է քանդվի պատի մի հատվածը:

 «Brommybrücke»

You might also like