Բեռլինի Tiergarten թաղամասում` «Գազանանոցային այգի» մետրոյի կայարանից ոչ հեռու, կբացվի Բարբի տիկնիկի տան մի քանի անգամ մեծ տարբերակը: Լեգենդար տիկինի բոլոր կանոններով կահավորված 2.5 հազար քառ. մետր տարածքով առանձնատունը առաջին հյուրերին կընդունի մարտի 26-ին: Առանձնատունը ոչ թե տիկնիկի թանգարանն է, այլ իր տեսակի մեջ զվարճանքների այգի: Հյուրերը այստեղ իրենց կզգան` ինչպես սեփական տանը:
Զբոսաշրջիկները կարող են անցնել բոլոր սենյակներով, որոնք կահավորված են վարդագույն երանգի կահույքով: Նրանց կթույլատրվի փորձել պահարանների հագուստները, պառկել մահճակալներին, օրիգինալ բաղադրատոմսերով թխվածքներ թխել խոհանոցում, հանգստանալ Բարբի սրճարանում, գնումներ կատարել Բարբի բուտիկում կամ զվարճանալ կարաոկե բարում: Աթոռները, պահարանները, խոհանոցային կահույքը, լոգակոնքը և կահույքի մյուս պարագաները` ընդհանուր առմամբ 250 տոննա, հատուկ այս նախագծի համար պատրաստել է ամերիկյան Կլիվլենդը. հայտնում է Deutsche Welle-ը:
Մուտքի արժեքը սկսվում է 17 եվրոյից: Նախագծի հեղինակները վստահ են, որ Բարբիի առանձնատունը օրական կընդունի 20 հազար մարդու: Ինչպես նշում է Prian.ru-ն` սա Բարբիի առաջին տունն է: Նախկինում այլ վայրերում ստեղծվել են թեմատիկ հաստատություններ, ինչպիսիք են, օրինակ` Թայվանի Բարբի սրճարանը կամ Royal Caribbean-ի Բարբի-կռուիզը, բայց տուն նման ինտերակտիվ հանգստով դեռևս չի եղել: