Գողացված «հուշանվերների» լավագույն տասնյակը

Հյուրանոցի շամպունը գլխավորում է այն իրերի ցանկը, որոնք կարելի է գողանալ հյուրանոցից և չհամարել դա գողոն: Նրան հաջորդում են ինտերնետ-թրաֆիկը և գրասենյակային ապրանքները: Գարեջրի բաժակները, աշխատակիցների թեյերն ու սուրճերը, խանութների կատալոգները, աշխատավայրի մատիտները և քաղաքային այգու ծաղիկները նույնպես հայտնվել են լավագույն տասնյակում:

Hotel shampoo

Հարցման մասնակիցների  90% -ից ավելին, ինչպես գրում է Trawel Weekly-ն, ընդունելի են համարում հյուրանոցային օճառը կամ շամպունը հիշողության համար տուն տանելը, իսկ հարցվածների 88%-ը հայտարարել է, որ օգտվում է հարևանի ինտերնետից, եթե կապը գաղտնաբառով պաշտպանված չէ: Ռեստորանների համեմունքները զբաղեցրել են երրորդ տեղը: 1000  հարցվածների գրեթե կեսը պատասխանել են, որ իրենք այն դնում են իրենց գրպանը` առանց խղճի խայթի: Հարցվածների 37%-ը նույն հանգստությամբ վերցնում են գարեջրի բաժակը բարերից, իսկ 27%-ը տուն է տանում մատիտներ, նոթատետրեր և ծրարներ աշխատավայրից:

Catalogs

22% -ը առանց ամոթի զգացումի օգտվում են ուրիշների թեյերից և սուրճից, իսկ 17% քաղցրակերները խոստովանել են, որ գողանում են կոնֆետներ, այն դեպքում, որ 11%-ը այդպես են վարվում մրգերի դեպքում` հիպերմարկետ այցելելիս: 8% -ը հանգիստ վերցնում են գրիչներ այնպիսի մանրածախ հսկաներից, ինչպիսիք են` Իկեան, Լեդրոքսը և Արգոն:  Paintballing.co.uk-ի մամուլի քարտուղարը, ով անցկացրել է ուսումնասիրությունը, նշել է. «Բոլորը սիրում են պարգևավճար, բայց սահմանը բոնուսի և ուրիշի սեփականության միջև, շատ ոնորոշ է»:

Pencil

You might also like