Զբոսաշրջիկները անվանել են լավագույն լողափերը

TripAdvisor միջազգային տուրիստական պորտալի օգտվողները անվանել են աշխարհի լավագույն լողափերը: Ցանկում հայտնվել է  276 լողափ: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է իտալական Սիցիլիայի մոտ գտնվող Լամպեդուզա կղզու Rabbit Beach լողափը:

Rabbit_Beach

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Կարիբյան ծովի Պրովիդենսյալես կղզու   Grace Bay-ը, Ավստրալիայի Ուայթսանդի  (Whitsunday) կղզու Whitehaven Beach-ը, Բրազիլիայի Ֆերնանդու դի Նորոնյա (Fernando de Noronha) կղզու Baia do Sancho-ն և Պուերտո Ռիկոյի Flamenco Beach-ը:

Baia-do-Sancho

Եվրոպայում լավագույնն են ճանաչվել Բալեարյան կղզիների Rabbit Beach և Playa de ses Illetes լողափերը, Մեծ Բրիտանիայի Woolacombe Beach և  Porthminster Beach լողափերը, Կրետեի  Elafonissi Beach-ը, Սիցիլիայի Pelosa Beach-ը և Հռոդոսի St. Paul’s Bay-ը:

St. Paul's Bay

 

You might also like