«Ընդհանուր առմամբ 8.180 մարդ անցած տարի ձերբակալվել է Դուբայում տուրիստական ոլորտում խախտումներ կատարելու համար»,- ասել է Դուբայի ոստիկանության տուրիզմի բաժանմունքը: Ձերբակալվել են տարբեր անձինք, սկսած` լողափերում շրջող և հանգստացողներին խանգարող մարդկանցից, մինչը` չլիցենզավորված գիդերը, ովքեր սխալ տեղեկատվություն են տվել Դուբայի և ԱՄԷ-ի մասին. այս մասին նշում է փոխգնդապետ Մոհամեդ Ռաշիդ ալ Մուհաիրին: Ինչպես գրում է National-ը` բաժանմունքը 1.739 ստուգում է անցկացրել տուրիստական ընկերություններում, հյուրանոցներում, խանութներում, արշավախմբերում, լողափերում և թանգարաններում: