Հայաստանում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են

reale state prices in Armenian citiesԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել ենն ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի  կադաստրի պետական  կոմիտեից, Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ը վաճառվել է միջինը 292 հազար 500 դրամով, իսկ Շամլուղ քաղաքում՝ 1 քմ.-ը 8 հազար դրամով:

Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենաբարձր գին ունեցող  քաղաքների յոթնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ծաղկաձոր – 292500 դրամ           (Կոտայքի մարզ)
  2. Վաղարշապատ- 153200 դրամ     (Արմավիրի մարզ)
  3. Աբովյան – 153100 դրամ               (Կոտայքի մարզ)
  4. Նոր Հաճն – 128400 դրամ              (Կոտայքի մարզ)
  5. Արմավիր – 118700 դրամ              (Արմավիրի մարզ)
  6. Եղեգնաձոր – 117900 դրամ           (Վայոց Ձորի մարզ)
  7. Գորիս – 115600 դրամ                    (Սյունիքի մարզ)

Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենացածր գին ունեցող  քաղաքների յոթնյակում են՝

  1. Մարալիկ –  37700 դրամ              (Շիրակի մարզ)
  2. Այրում –       26000 դրամ             (Տավուշի մարզ)
  3. Ճամբարակ-  23800 դրամ           (Գեղարքունիքի մարզ)
  4. Ախթալա –    19700 դրամ            (Լոռու մարզ)
  5. Թումանյան – 11000 դրամ          (Լոռու մարզ)
  6. Շամլուղ – 8000 դրամ                  (Լոռու մարզ)
  7. Դաստակերտ – 8000 դրամ         (Սյունիքի մարզ)

Հայաստանում ամենաթանկ բնակարանները հիմնականում վաճառվում են Կոտայքի մարզի քաղաքներում, ամենաէժանները՝  Լոռու մարզում: Ամենաթանկ և ամենաէժան բնակարանների 1 քմ.-ի միջին գներն իրարից տարբերվում են շուրջ 36 անգամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, 2012 թվականի երկրորդ կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ի միջին գները 2011 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 3,9 տոկոսով, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2,6 տոկոսով: / Աղբյուրը՝ ArmenPress

You might also like