Հետաքրքիր փաստեր Գերմանիայից (Մաս 1)

Գերմանիան կարելի է անվանել փիլիսոփայության, գրականության, երաժշտության և միստիկայի երկիր: Ծանոթացեք 20 փաստի, որոնց մասին մինչ այժմ չգիտեիք:

1. Չնայած, որ  այժմ Բեռլինն է  համարվում միավորված Գերմանիայի մայրաքաղաքը, մի քանի նախարարություններ  այժմ էլ տեղակայված են Բոննում:

2. Գերմանական Համբուրգ քաղաքը ռեկորդակիր է կամուրջների քանակով: Դրանց ընդհանուր թիվը մոտավորապես  2500-ն է, և ավել է քան Ամստերդամի, Վենետիկի և Լոնդոնի կամուրջները միասին վերցրած:

3. Գերմանիայում էլեկտրական լարումը  230 վոլտ է:

4. Գերմանիան համարվում է աշխարհի ամենագարեջրային երկիրը: Գերմանացիները իսկապես գարեջուր շատ են խմում. յուրաքանչյուրին բաժին է հասնում տարեկան 120 լիտր գարեջուր:

5. Գերմանիայի քաղաքներից մեկում  կա մի բնակելի թաղամաս, որտեղ ընդհանրապես արգելված են մեքենաները: Թաղամաս մտնելիս մեքենան պետք է թողնել ավտոտնակում, հետագա տեղաշարժումը պետք է լինի ոտքով կամ հեծանիվով: Չնայած այդպիսի սահմանափակումներին` թաղամասում անշարժ գույքը մեծ պահանջարկ ունի:

Germany

6. Սեպտեմբեր ամսին Գերմանիայում ամեն տարի անցկացվում է աշխարհում գարեջրի խոշորագույն փառատոնը` Օկտոբրֆեստը, որին մասնակցելու են գալիս տարեկան միլիոնավոր գարեջրի սիրահարներ:

7. 2009 թվականին Գինեսի ռեկորդների գրքի ամենաթեքված աշտարակ է դարձել գերմանական Զուրհուղեն քաղաքի եկեղեցու զանգակատունը: Նրա թեք անկյունը  ավելի քան 5% է, այն դեպքում, որ Պիզայի աշտարակինը այժմ 4% է:

8. Գերմանիայում ավելի շատ են գաղթականները, քան Եվրոպական որևէ այլ երկրում:

9. Ամենաազնիվ մարդը` բարոն Մյունհաուզենը, իրականում գոյություն է ունեցել: Բարոն Կառլ Ֆրիդրիխ Իերոնիմուս ֆոն Մյունհաուզենը ծնվել է 1720 թվականին իր Բոդենվերդեր  առանձնատանը, որը մոտ է Հանովերին և պատկանել է հնագույն տոհմի:

10. Գերմանացի դպրոցականների մոտ բարձր գնահատականը համարվում է մեկը, իսկ ցածրը` վեցը: Նախակրթարանից հետո երեխաներին բաժանում են ըստ գիտելիքների մակարդակի: Հետագա ուսումը ստանում են վարժարանում, միջին կամ իրական դպրոցում: Միայն վարժարանն է թույլատրում սովորել համալսարանում:

Berlin

11. Հեծանիվը ամենահայտնի տրանսպորտային փոխադրամիջոցն է համարվում: Երեխաները դպրոցում սովորում են երթևեկության կանոնները, որից հետո տեսական և գործնական քննություն են հանձնում և հատուկ իրավունք են ստանում երթևեկության համար: Հատուկ նշանակված հեծանիվներով են օժտված փոստատարները, ոստիկանները, ծխնելույզ մաքրողները:

12. Ծխելու և թոքերի քաղցկեղի միջև կապը առաջին անգամ բացահայտել են գերմանացի բժիշկները: 1930-ական թվականներին Գերմանիայում առաջին անգամ անցկացվեց ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը:

13. Գերմանացիների մանրախնդրության և ճշտապահության մասին լեգենդներ են պատմվում: Կարգապահությունը, խնայողությունը, խելացիությունը գերմանացու բնավորության տարբերակիչ հատկանիշներ են:

14. Գերմանիայում հեռուստատեսության և ռադիոյի համար հարկ են վճարում և բավականին բարձր:

15. Որպեսզի ազատվեն  հին ավտոմեքենայից,  հարկավոր է հատուկ մուծում կատարել, որպեսզի այն տանեն առանձնացված վայր:

Germany

16. Երեխաներին շատ շուտ են պառկեցնում քնելու, սովորաբար երեկոյան  ժամը  7-8-ին,  անմիջապես Sandman հեռուստահաղորդումից հետո:  Sandman-ը ավազե մարդ է, որը իր կախարդական պարկից  ավազ է թափում, որպեսզի երեխաները շուտ քնեն:

17. Գերմանիան աշխարհի ամենածերացող երկրներից մեկն է. բնակչի միջին տարիքը կազմում է 40 տարեկանը: Գերմանիայի բնակչության մեկ քառորդը կենսաթոշակայինի տարիքի է:

18. Առանց տոմսի Գերմանիա այցելողը  կտուգանվի, իսկ տուգանքը բավականին բարձր է. ամենաքիչը   40 եվրո:

19. Գերմանիայում Հոլոքոստի մերժումը անօրինական գործողություն է համարվում:

20. Գերմանիայում բջջային կապը էժան չէ: Գերմանացիները բջջային հեռախոսը չգիտես ինչու անվանում են «handy», չնայած անգլերենում նման բառ գոյություն չունի:

You might also like