Իսպանիա. Զբոսաշրջություն և առողջություն` Անդալուզիայի նոր ապրանքանիշը

Անդալուզիայի մասնավոր հիվանդանոցները հայտնել են երկու նոր` «Զբոսաշրջությունը և առողջությունը Իսպանիայում» (Tourism & Health Spain) և «Մալագա առողջության հիմնադրամ» (Fundación Málaga Health)ծրագրերի սկսման մասին, որոնց հիմնական նպատակը զբոսաշրջիկներին ներգրավել է Իսպանիա բուժման համար:

Tourism & Health Spain

Այդ շուկայի հնարավոր աճը, Deloitte ընկերության տնտեսագետների կարծիքով, գնահատվում է 90 միլիարդ դոլար (67 միլիարդ եվրո): Ներկա պահին անդալուզիացիների նպատակը համեստ է. 2016 թվականին օտաերկրացիների կողմից բուժօգնության արդյունքում ստացված  եկամուտը ավելանա 1%-ով, այսինքն կազմի 673 միլիոն եվրո: Հիմնականում տեղի բժիշկ գործարարները իրենց հույսը դրել են բրիտանացի զբոսաշրջիկների վրա: Այսօր Մառախլապատ Ալբիոնի բնակիչները սրտի կատետերիզացիայի կարիք ունենալու դեպքում իրենց երկրում պետք է վճարեն 70 հազար եվրո:

New rules for medical tourism in Spain

Այդ պատճառով նրանք հաճախ բուժման համար դիմում են իրենց նախկին գաղութին` Հնդկաստանին, որտեղ այն արժենում է ընդամենը 10 հազար եվրո: Նմանատիպ վիրահատությունը Իսպանիայում արժե 20 հազար եվրո, իսկ դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, այն պահանջարկ կունենա անգլիացիների մոտ:

You might also like