EUROPA PRESS գործակալության ներկայացրած վիճակագրության տվյալներով` 2012 թվականին օտարերկրացի զբոսաշրջիկները, ովքեր այցելել են Բարսելոն, բանկային քարտից 2 միլիարդ 384 միլիոն եվրո գումարի գնումներ են կատարել: Կատալոնիայի մայրաքաղաքը Իսպանիայի մայրաքաղաքին գերազանցել է 1.3 միլիարդով: Մադրիդում զբոսաշրջիկները ծախսել են 1 միլիարդ եվրոյից մի փոքր ավել գումար: Իսպանական քաղաքների ցանկում երրորդ տեղը, որտեղ զբոսաշրջիկները շատ գումար են ծախսել, զբաղեցրել են Ժիրոնան` 772.7 միլիոն եվրո, և Ալիկանտեն` 483.8 միլիոն եվրո: Իսկ Տարագոնան ստացել է ընդամենը 208.7 միլիոն, թեև հենց այստեղ է գտնվում Պորտ Ավենտուրա այգին: Ինչպես գրում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը` վերջին տարում, չնայած ճգնաժամին, վերադարձված ԱԱՀ-ի գումարը երեք անգամ ավելացել է` 3.4 միլիոն եվրոյից հասնելով 9.6 միլիոնի: