18.7 միլիարդ ֆունտ ստերլինգ 2012 թվականին ծախսել են զբոսաշրջիկները` այցելելով Մեծ Բրիտանիա: Զբոսաշրջիկների թիվը ավելացել է` շնորհիվ Լոնդոնում կայացած Օլիմպիադայի և Ելիզավետա II թագուհու գահակալման 60-ամյակի: Չնայած նման երկու կարևոր միջոցառումների` զբոսաշրջիկները ծախսել են ընդամենը 4% ավել գումար` 2011 թվականի հետ համեմատած:
Իսկ զբոսաշրջիկների թիվը 2011 թվականի հետ համեմատած ավելացել է ընդամենը 1%-ով` չնայած ամառային Օլիմպիական խաղերի և թագուհու տոնակատարության: Բայց ահա բրիտանացի զբոսաշրջիկները այս տարի ծախսել են ավելի շատ գումար, քան օտարերկրացիները: Ինչպես հայտնում է Turystyka-ն` բրիտանացի զբոսաշրջիկները արտերկրում ծախսել են 32.5 միլիարդ ֆունտ, ինչը 3%-ով շատ է 2011 թվականի տվյալներից: