Չինական Սիչժոուն կդառնա հարյուր թանգարանների քաղաք

Ավելի քան  2500 տարի առաջ հիմնադրված չինական Սիչժոու քաղաքը իշխանությունները մտադիր են վերածել քաղաք-թանգարանի: Այժմ նրա տարածքում կա ավելի քան 70 թանգարան, «հիշողության տներ» և ցուցասրահներ: Ինչպես հայտնում է «Ժենմին Ժիբաո» թերթը` երկրի պահպանված հուշարձանների և  քաղաքի մշակույթի հիման վրա կկառուցեն երկու տասնյակից ավել թանգարաններ, այդ թվում` սեկտորային և թեմատիկ, պետական և մասնավոր:

Suzhou

Այդպիսով, դրանց թիվը կհասնի հարյուրի: Գործող թանգարաններից մեկը` Դունյու թագավորական թանգարանը, որում հավաքված է 2000 ցուցանմուշ` հնագույն քարե արձաններ, ճենապակի և պղնձե հայելիներ, որոնցից շատերը նվիրաբերվել են մասնավոր կոլեկցիոներների կողմից: Հնագույն Սիչժոու քաղաքը, որը գտնվումէ  Ցզյանսու նահանգի հարավ-արևելքում, հիմնադրվել է մ.թ.ա.  514  թվականին: Նրա պատմական կենտրոնը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգություն և հայտնի է իր քարե կամուրջներով, եղանակով և այգիներով:

You might also like