Լոռվա մարզի Թումանյան երկաթուղային կայարանում այսօր՝ փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի կիսանդրու եւ թանգարանային հուշանկյան բացումը: Կիսանդրու հեղինակն է Սեւոն (Սարգիս Ղարիբյան): «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Վիկտոր Ռեբեցի խոսքով՝ վերանորոգված կայարանն ու Հովհաննես Թումանյանին նվիրված անկյունը կնպաստեն զբոսաշրջիկների այցելությունների աճին: Վ. Ռեբեցը նշեց նաեւ, որ ոչ միայն վերանորոգել են կայարանը, այլեւ էապես բարելավել են աշխատակիցների աշխատանքային պայմանները: Ի դեպ՝ վերանորգված կայարանի շնորհիվ վերաբացվել է Վանաձոր-Գյումրի երթուղին՝ տոմսի ավելի ցածր արժեքով՝ 600 դրամ, իսկ Երեւան-Գյումրի տոմսն արժե 1000 դրամ:
Մեծ գրողի կիսանդրու բացմանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը: / Աղբյուրը՝ News.am, լուսանկարը՝ PanArmenian.net-ի