Կոսմետիկա` Կորեայի շոփինգի հիմնական նպատակը

Օտարերկրյա զբոսաշրջիկները, ովքեր Հարավային Կորա են գալիս շոփինգի, առաջին հերթին հետաքրքրվում են էլիտար կոսմետիկայով: Կորեայի զբոսաշրջային ազգային կազմակերպության  տվյալներով, որն անցկացրել է համապատասխան հարցում, զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում կոսմետիկ ապրանքները` շնորհիվ բարձր որակի և համադրելի գնի:

Cosmetics  in Korea

Ցանկում նաև հայտնվել են նորաձևության արդյունաբերության արտադրանքը (23%), ժամանցային արդյունաբերության արտադրանքը  (16%), սննդամթերքը  (12%) և այլն: «Իմ սիրելի ապրանքները Կորեայում» հարցմանը, որը անցկացվել է պաշտոնական  կայքում, մասնակցել են ավելի քան  3  միլիոն մարդ: 55%-ը կազմել են չինացիները, 21%-ը` ճապոնացիները, 16%-ը` Հարավարևելյան Ասիայի բնակիչները, 6%-ը` Եվրոպայի և Ամերիկայի քաղաքացիները:

You might also like