Ստոկհոլմի հյուրանոցը վճարի փոխարեն կընդունի նաև հյուրերի նկարները

Ստոկհոլմի  Clarion հյուրանոցը հյուրերին առաջարկում է բնակության համար  վճարել սեփական ստեղծագործության նկարներով: Սեփականատերերը նշում են, որ դրա համար պրոֆեսիոնալ նկարիչ լինել պարտադիր չէ, պարզապես պետք է նկարելու տաղանդ ունենալ: Բնակության վճարի համար բավական է A4 ֆորմատի մեկ նկարը: Նման պայմանով բնակության համար սենյակը տրամադրվում է մեկ գիշերով առավելագույնը երկու հոգու համար: 

Room for art

Room for Art առաջարկով համար ամրագրելու համար անհրաժեշտ է հյուրանոցին տեղեկացնել ժամանումից մեկ շաբաթ առաջ: Առաջարկից կարելի է օգտվել տարեկան երկու անգամից ոչ ավել: Այդ աշխատանքները կզարդարեն հյուրանոցի ինտերիերը: Ադմինիստրացիան նաև մտադիր է ստեղծել ինտերնետ-պատկերասրահ:

CLARION

Clarion հյուրանոցը տեղակայված է Ստոկհոլմի Սյոդերմալմ (Södermalm) նկարիչների կղզում: Այն տարիներ շարունակ աջակցել է ժամանակակից արվեստին, կազմակերպել ցուցահանդեսներ: Հյուրանոցում բնակության արժեքը սկսվում է 1 480 կրոնից (175 եվրո): Հյուրանոցային համարը ամրագրելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել հյուրանոցին` որպես ծածկագիր օգտագործելով Room for Art առաջարկի  անունը:

You might also like