Փորձագետները անվանել են 2012 թվականի 10 լավագույն տեսարժան վայրերը

Լոնդոնի պատմական  Գրինվիչ արվարձանը ընդգրկվել է աշխարհի լավագույն 10 տեսարժան վայրերի ցուցակում, որտեղ հարկավոր է այցելել 2012 թվականին, հայտնում է  DailyMail-ը: Frommer’s  ձեռնարկը  տասնյակում նաև ներառել է  Լոնդոնի 18-րդ դարի հարավային դարպասները: Ամենահին թագավորական այգիներից մեկում` Գրինվիչի այգում,  2012 թվականին կանցկացվի ձիարշավներ, ժամանակակից հնգամարտեր և Լոնդոնի Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի հրաձգության մրցույթներ, ինչպես նաև` բասկետբոլ և գեղարվեստական մարմնամարզություն:

Գրինվիչը  հայտնի է իր ճարտարապետությամբ, գտնվում է Թեմզա գետի մոտակայքում, որտեղից էլ բացվում է հիասքանչ տեսարան, ինչպես նաև`  այդտեղ է գտնվում  Թագավորական աստղադիտարանը և Ծովային թանգարանը (National Maritime Museum):

Ըստ  Frommer’s ձեռնարկի 2012 թվականի տեսարժան վայրերը.

1. Գրինվիչ – Մեծ Բրիտանիա

2. Ժիրոնա – Իսպանիա

3. Բեյրութ – Լիբանան

4. Յուկատան թերակղզի – Մեքսիկա

5. Ֆանդի ծովածոց (Bay of Fundy) – Կանադա

6. Չունցին (Chongqing) – Չինաստան

7. Ֆուկուոկա – Ճապոնիա

8. Կյուրասաո – Կարիբյան կղզիներ

Ինչպես նաև` Frommer’s-ը առաջարկում է Տրոմսո քաղաքր (Նորվեգիա)` որպես լավագույն հանգստավայր կրուիզի համար, արկածային հանգստի  սիրահարների համար առաջարկում  են այցելել   ԱՄՆ-ի  Յուտա  նահանգի  Մոաբ  քաղաք, լավագույն քաղաքային հանգստի համար` Չիկագո (ԱՄՆ), համեղ ուտեստների համար` Լիմա  (Պերու),  իսկ  Ալբանական Ռիվեյրան`  արձակուրդները անցկացնելու լավագույն վայրը:

You might also like