Մեծ Բրիտանիա. Բորտուղեկցորդուհիները նույնպես ցանկանում են լիցքաթափվել

British Airways-ը սսկել է միջադեպի հետաքննությունը, որը տեղի ունեցել Վաշինգտոն թռչող ինքնաթիռում: Ուղևորներից բողոքներ են ստացվել խմած անձնակազմի վերաբերյալ: Աշխատանքից ազատ բորտուղեկցորդների և բորտուղեկցորդուհիների խումբը ինքնաթիռում խմել են ալկոհոլային խմիչքներ և անհանգստացրել են ուղևորներին: Նրանք վեր ու վար են արել սրահով, ընկել և ճչացել` ինչպես անդաստիարակ երեխաներ: Ինչպես նաև, վիճել են աշխատող անձնակազմի հետ, երբ նրանք հրաժարվել են նրանց ալկոհոլ տալ:

British Airways

Ուղևորներից մեկը  The Sun-ին հայտնել է. «Նրանք իրենց պահում էին` ինչպես հարբած, անդաստիարակ դեռահասներ` մոռանալով իրենց պարտականությունների մասին: Այս միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ին Բրիտանիայից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռի առաջին դասի սրահում:

British Airways

British Airways-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել ուղևորներից և հայտարարել, որ այդ միջադեպը կհետաքննվի և կձեռնարկվի համապատասխան միջոցներ: Ընդ որում, դա տեղի է ունեցել մեկ շաբաթ հետո այն բանից, երբ նույն ավիաընկերության հարբած օդաչուն Տոկիո թռչելիս թռիչքի ժամանակ անհանգտսացրել է մի կնոջ, որից հետո ընկել է հատակին քնել ուղևորների աչքի առջև:

You might also like