ԱՄՆ. Լաս Վեգասում կբացվի գլամուր ատրճանակային ակումբ

Լաս Վեգասում այժմ կարելի է ոչ միայն խաղատանը վտանգել  կարողությունը, այլև կրակել: «Մեղքերի քաղաքի» հյուրերը կարող են վարժվել ավտոմատ զենքով կրակելուն Machine Guns Vegas հյուրանոցի ակումբում, հայտնում է  DailyMail-ը: Ակումբի բացման գաղափարը պատկանում է Գենհիս Քոենին (Genghis Cohen): Machine Guns Vegas-ը կբացվի դեկտեմբերի 15-ին:

Mirage հյուրանոցի հետևում գտնվելով` այն կդառնա առաջին «ուլտրահրացանային սրահը Լաս Վեգասում» և, այդ ամենի հետ մեկտեղ, այն կլինի գլամուր: Հյուրերին զենք օգտագործել կսովորեցնեն, որն էլ հաստատությունում անվանում են «stunning gun girls»: Քոենի կարծիքով աշխարհը պատրաստ է «Gun Lounge» սրահի հայտնվելուն և հմայիչ  «Gun-Girls»-ը  կուրախացնեն   VIP  հյուրերին: Բոլոր զենքերը ստուգված են Ազգային հրաձգային ասոցիացիայի  (National Rifle Association) անվտանգության աշխատակիցների կողմից: Չնայած նրան, որ սրահում տիրելու է  գլամուրային մթնոլորտ, հյուրերին ալկոհոլ չի առաջարկվի:

Սակայն բարձրաճաշակ նորաձևության և հայտնի ապրանքանիշների մասին ակումբում չեն մոռացել, զենքերի համար նախատեսել են  նորաձև աքսեսուարներ Louis Vuitton-ից և  Prada-ից, որոնք էլ այցելուները նաև կարող են ձեռք բերել:

You might also like