Շնորհիվ նրա, որ Դելին լավ է վերաբերվում միասեռականներին, այս քաղաքը վստահ քայլերով վերածվում է համասեռամոլների համար հայտնի տուրիստական ուղղության: Տեղական տուրիստական օպերատորները նշում են, որ տուրիստական բիզնեսի այս ուղղությունը բարձրության վրա է, ինչին նպաստել է բազմաթիվ ակումբների, փաբերի, սպա-կենտրոնների և մասնագիտացված միջոցառումների առկայությունը, որոնք նախատեսված են բացառապես այդ կատեգորիայի մարդկանց համար:
Հնդկական զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների խոսքերով՝ այս ուղղությունը զարգանում է 2009 թվականից, երբ Հնդկաստանում պաշտոնապես դադարեցին հետպնդել համասեռամոլներին. հայտնում է TurboNews-ը: Մասնագիտացված տուրօպերատորները միասեռ զույգերի համար կազմակերպում են հատուկ էքսկուրսիաներ, այցելություններ ավանդական հնդկական հարսանիքների և հանդիպումներ «գեյ-շարժման տաղանդավոր ներկայացուցիչների հետ»: