Բրիտանական մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը` «Լոնդոնյան զնդան» (London Dungeon) Սարսափների թանգարանը 38 տարի աշխատելուց հետո տեղափոխվում է նոր վայր: Այժմ այն կտեղակայվի ավելի հարմարավետ վայրում` Թեմզայի հարավային ափում` Քաունտի Հոլլում (County Hall): Հունվարի 31-ին փակվելով՝ հենց փետրվարի սկզբին թանգարանը կազմակերպեց ցուցանմուշների աննախադեպ վաճառք (հսկաւ հավաքածուն վաճառվեց ընդամենը 20 րոպեում). հայտնում է Daily Mail-ը:
Այդ քայլը պայմանավորված էր նրանով, որ թանգարանը որոշել է ամբողջովին թարմացնել հավաքածուները և պատվիրել է բազմաթիվ նոր ցուցանմուշներ՝ նախընտրելով ազատվել հներից: Նոր «Զնդանում» հնարավոր է ծանոթանալ նոր հերոսների` Գայ Ֆոկսի և Հենրիխ 8-րդի հետ: Ինչպես նաև, այստեղ կաշխատի մուլտիմեդիա ցուցադրությունը, որի ստեղծման վրա աշխատել են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի կինոմատոգրաֆները:
Նոր ներկայացումները և ատրակցիոնները ամբողջովին հանդիսատեսին կներգրավեն շոուի մեջ: Չնայած նրան, որ թանգարանը կբացվի մարտի 1-ին՝ տոմսերը արդեն հնարավոր է գնել թանգարանի կայքից 18.45 ֆունտով (22,5եվրո), իսկ թանգարանի տոմսարկղում այն կարժենա 24.6 ֆունտ (30 եվրո):