Facebook-ը հասավ հյուրանոցներին

Ինչպես գրում է HotelNewsNow.com կայքը՝ սոցիալական կայքը աշխատանքի է հրավիրել Լի Մաքեյբին՝  Expedia ընկերության շուկայի կառավարման նախկին տնօրենին: Այժմ հյուրանոցատերերին մնում է սպասել, թե ինչ դուրս կգա այս նշանակումից: Դեռևս ոչ սոցիալական կայքը, ոչ էլ Մաքեյբը ոչինչ չեն ասում իրենց պլաններից, և, արդյոք, Ֆեյսբուքը կզբաղվի հյուրանոցների ամրագրումով, թե ոչ, պարզ չէ:

 Nearby

Այժմ սոցիալական կայքը թողարկել է երկու նոր արտադրանք՝  Graph Search և  Nearby հավելվածները: Nearby-ն հասանելի է բոլոր նրանց, ովքեր օգտվում է Ֆեյսբուքի բջջային տարբերակից, և թույլ է տալիս օգատերերին օգտագործել իրենց սմարթֆոնները և պարզել, թե որ հյուրանոցներն են գտնվում մոտակայքում:  Graph Search-ը էկրանին ցուցադրում է ընկերների մեկնաբանությունները և խորհուրդները:

 Graph Search

Առայժմ երկու ծրագրերն էլ գործում են բետա տարբերակով: Այժմ հոթելյերները, ովքեր էջ ունեն Ֆեյսբուքում, կարող են վստահ լինել, որ որոնման ժամանակ օգտատերերը անպայման կգտնեն իրենց հյուրանոցը և նրա մասին ամբողջ ինֆորմացիան՝ ներառյալ այլ օգտատերերի մեկնաբանությունը: Արդյոք Ֆեյսբուքը կամրագրի հյուրանոցներ, թե պարզապես միջնորդ կլինի այս գործում, ցույց կտա ապագան: Մաքեյբը այս հարցին պատասխանել է, որ դեռևս աշխատում են այդ հարցի շուրջ:

You might also like