Զբոսաշրջիկները այլևս չեն տեսնի Օղու հուշարձանը

Օղու հուշարձանը, որը տեղադրվել էր 13  տարի առաջ ուդմուրտյան Գլազով քաղաքում, մնաց անցյալում. որոշվել է ապամոնտաժել հուշարձանը` հակամենաշնորհային մարմնի որոշմամբ: Բանն այն է, որ օղու շշի հուշարձանը կանգնեցվել է տեղի օղու գործարանի հարյուրամյակի առթիվ, իսկ հիմա վերահսկողական  գործակալությունը այն ընկալում է` որպես ընկերության արտադրանքի գովազդ:

Monument of vodka in Glazov

Ներկայումս քանդակը գտնվում է գործարանի տարածքում. գրում է Lenta.ru-ն: Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Ընդ որում, օղու հուշարձանը խոհարարության հետ կապված Ուդմուրտիայի միակ հուշարձանը չէ: Հանրապետության մայրաքաղաք Իժևսկում կանգնեցվել է պելմենիի արձան: Այս կոմպոզիցիան դեռևս իր տեղում է:

Monument of  pelmeni

Ալկոհոլին նվիրված ևս մեկ հուշարձան կարելի է տեսնել Կիևում. Վիսկիի սիրահարների ակումբի մասնակիցները որոշել են անմահացնել այս խմիչքը իրենց ունեցած միջոցներով և իրենց սիրելի վիսկի-փաբի մոտ կանգնեցրել են թորանոթ` բրոնզե երկումետրանոց սարք, որը խորհրդանշում է հայտնի շոտլանդական խմիչքի արտադրությունը:

You might also like