Ընձուղտների կալվածքը (Giraffe Manor)` Քենիայի Նայրոբի շրջանի Լանգատայի արվարձանում գտնվող այս յուրօրինակ հյուրանոցը, հայտնի է իր Ռոտշիլդ ընձուղտների նախիրով, որոնք ապրում են ամրոցի ընդարձակ տարածքում: Ամեն օր ժամը 9:00-ին այս հսկա կենդանիները քայլում են մինչև տուն և գլուխները պատուհանից և դռնից ներս անցկացնում` փնտրելով առավոտյան հյուրասիրություն: Հյուրերը կարող են ընձուղտներին հյուրասիրել իրենց սեղաններից, լուսանկարվել նրանց հետ և շփվել բաց պատուհաններից, նույնիսկ` երկրորդ հարկից: Սա աշխարհում միակ վայրն է, որտեղ կարելի է համատեղ նախաճաշել աշխարհի ամենաբարձրահասակ կենդանու հետ:
Ընձուղտների կալվածքը կամ Giraffe Manor-ը կառուցվել է 1932 թվականին սըր Դևիդ Դուրկանի կողմից 150 ակր հողատարածքում Մբեգետի գետի մոտ` Նայրոբի քաղաքի հարավային սահմանում: 1960-ականներին այն գրել է տեղացի մի ներդրող վարձով է տվել տարածքը մի շարք մարդկանց, այդ թվում` հանգուցյալ Դենիս Լեկինին: Որոշ ժամանակ անց այն մնաց առանց խնամքի և ֆինանսավորման:
1974 թվականին Ջոք Լեսլի Մելվիլը` շոտլանդացի գրաֆի և նրա ամերիկուհի կնոջ` Բետիի թոռը, ով նաև հիմնադրել է Վայրի բնության պահպանության հիմնադրամը (AFEW), գնում է կալվածքը: Նրանք այստեղ են տեղափոխում երկու հազվագյուտ Ռոտշիլդ ընձուղտի ձագ, որտեղ նրանք ապրել են և տվել սերունդներ:
Երբ Ջոկը մահացել է, Բետին որոշել է բացել Ընձուղտների կալվածքը այցելուների համար: Այսօր շատ զբոսաշրջիկներ են այցելում այստեղ իրենց արևելյան-աֆրիկյան Սաֆարիի ժամանակ: Ոմանք այստեղ մնում են շաբաթներով և հաճախակի կրկնում են այցը` բարեկամանալով հյուրանոցի սեփականատերերի հետ:
Ընձուղտների կալվածքը շրջապատված է 140 ակր անտառներով և համարվում է մի շարք կենդանիների, թռչունների և միջատների հայրենիք: