Հետաքրքիր փաստեր Արաբական Միացյալ Էմիրությունների մասին (Մաս 1)

Տուրիստական Նորությունները իր սիրելի ընթերցողներին շարունակում է ներկայացնել ամենահետաքրքիր փաստերը տարբեր երկրների մասին: Հերթն հասել է Արաբական Միացյալ Էմիրություններին: Այսպիսով…

Dubai City

  • Արաբական Միացյալ Էմիրությունները  եզակի երկիր է. շուրջ 40 տարի առաջ այստեղ միայն անապատ էր:
  • ԱՄԷ-ն իսկապես հարուստ երկիր է: 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում 59 հազարը դոլարանոց միլիոնատերեր են:
  • ԱՄԷ-ում հիանալի սոցիալական ապահովվածություն է: Այստեղ տղա երեխայի ծնվելուց պետությունը ընտանիքին 50 հազար դոլար նվեր է մատուցում:
  • ԱՄԷ-ում յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք կառավարությունից ստանում է հարմարավետ առանձնատուն և 70 հազար դիրհամ (մոտ 19 հազար դոլար) հարսանիքը կազմակերպելու համար:
  • Քաղաքացիական ծառայողի ամսեկան միջին աշխատավարձը մոտավորապես կազմում է 10.000 դոլար:
  • Այս բոլոր բարեկեցությունները տարածվում է միայն տեղաբնակների վրա: ԱՄԷ-ի բնակչության 70 %-ը հարավային և հարավ-արևելյան Ասիայից են, որոնք ամիսը 200-300 դոլար են ստանում:
  • ԱՄԷ-ն մահմեդական  երկիր է և այստեղ բազմաթիվ արգելքներ կան, հատկապես` կապված ալկոհոլի հետ: Այսպես, Շարժա էմիրությունում  ամբողջական արգելք է դրված ոգելիչ խմիչքի վրա, որի օգտագործումը և տրանսպորտով  փոխադրումը համարվում է քրեական հանցագործություն:
  • ԱՄԷ-ում արգելված է լուսանկարել պետական հաստատությունների շենքերը, ռազմական բազաները, առանձնատները, պալատները, դրոշները, տեղացի կանանց: Տղամարդկանց էլ կարելի է` միայն իրենց թուլտվությամբ:

Abu Dhabi, Sheikh Zayed Mosque

  • Էմիրությունները  դժողք է ավտոխցանման մեղավորի  համար. այն համարվում է վարչական իրավախախտում:
  • Կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունը: ԱՄԷ-ում դեղին մամուլ չկա, այստեղ չեն հրապարակում շեյխերի անձնական կյանքը:
  • ԱՄԷ-ում արգելափակված են բազմաթիվ կայքեր: Ըստ հեռահաղորդակցության վերահսկողության կոմիտեի, որը վերահսկում է մուտքը դեպի համացանց, այնտեղ հնարավոր է, ըստ Ղուրանի,  վտանգավոր ինֆորմացիա գտնվի:
  • Ոչ մահմեդական  զբոսաշրջիկները ԱՄԷ-ում  իրավունք չունեն այցելել մզկիթներ:
  • Տուն և մզկիթ մտնելիս հարկավոր է հանել կոշիկները: Չպետք է առաջ անցնել աղոթք անողներից:
  • Խստիվ արգելվում է վիճել փողոցներում: Փողոցում նետված աղբի համար տուգանքը կազմում է 500 դիրհամ, եթե անգամ պատահմամբ վրիպել եք աղբը աղբարկղ նետելիս:
  • Ճանապարհատրանսպորտային խախտումների համար տուգանքը հսկայական է: Կարմիր լույսի տակով անցնելը կարժենա 800 դոլար:
  • Արաբական էմիրություններում ճանապարհային ոստիկանություն չկա: Բոլոր խախտումները արձանագրում են տեսախցիկները, իսկ տարվա վերջին տեխնիկական ստուգումների ժամանակ վարորդներին են ուղարկում հաշիվները:
You might also like