Հայաստանում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն կարող է բացվել

2013թ. մարտին Հայաստան կայցելեն Զբոսաշրջային գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ռոզալինդ Նյուսլենդսն ու նրա տեղակալը:

Հայաստանում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն կարող է բացվելԻնչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հյուրերը հրավիրվել են քննարկելու համար Հայաստանում զբոսավարների ուսուցման ու վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը:

2012թ. Հայաստանում երկու միջազգային սեմինար է անցկացվել, ինչը լավ նախադրյալ է այստեղ գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու համար: «Նման կենտրոն գործում է Կիպրոսում, Հայաստանն ունի բոլոր հիմքերը նման կենտրոնի ստեղծման համար, ինչը կնպաստի նրա հեղինակության բարձրացմանը տարածաշրջանում»,-ասել է Արա Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է PanArmenian.net-ը:

Հյուրանոցային կառավարման և գիդերի դասընթացներ Երևանում »

You might also like