Ինչպես գրում է Greek Gerald-ը` Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջության բաժինը և Դահուկասպորտի և ալպինիզմի հնդկական ինստիտուտը (IISM) միջազգային տուրիստական շուկայում առողջարանի առաջխաղացման համար առաջարկում են նոր զվարճանք. օդապարիկով ուղևորություն հովտի վրայով:
Համաձայն IISM-ի զեկույցի` Գուլմարգը հանդիսանում է Հարավային Ասիայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը: Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջության բաժնի տնօրեն Թալաթ Պարվեզը նշել է, որ նոր զվարճանքը կօգնի գրավել ավելի շատ զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են տեսնել Գուլմարգը` թռչունի թռիչքի բարձրությունից: